
Ալլա Ավագյան
<<Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն>> ՍՊԸ գլխավոր տնօրեն
<<Բարի գալուստ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն>> ՍՊԸ ինտերնետային կայք:
Մենք ուրախ ենք, որ Ձեր առողջության հետ կապված խնդիրներով որոշել եք դիմել մեր կենտրոն: Մենք ամեն կերպ կօժանդակենք Ձեզ շուտափույթ առողջանալ և կարող եք համոզված լինել, որ մեր կլինիկայում Ձեր բուժումը կկազմակերպվի լավագույն և նորագույն մեթոդներով, որոնք առկա են առաջատար բժշկության մեջ:
Մեր կենտրոնը հիմնադրվել է 2003 թվականին՝ իր մեջ միավորելով հայրենական և համաշխարհային բժշկության լավագույն ավանդույթներն ու նորագույն նվաճումները:
Քաջ գիտակցելով նման առաքելության կարևորությունը` կենտրոնն իր գերխնդիրն է համարում մշտապես համալրվել նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից սարքերով և իրենց գործին գիտակ ու փորձառու մասնագետներով, որոնք էլ հիվանդի բուժման արդյունքի լավագույն գրավականն են:
Կենտրոնը համագործակցում է արտասահմանյան մի շարք երկրների առաջատար կլինիկաների հետ, ինչը հնարավորություն է տալիս բժիշկ-մասնագետներին պարբերաբար մասնակցել վերապատրաստումների և միջազգային գիտաժողովների:
Կենտրոնում անցկացվում են գիտահետազոտական աշխատանքներ, աշխատում են պրոֆեսորներ, դոկտորներ, և գիտության թեկնածուներ:
Մեր կարգախոսն է՝ <<Ոչ թե ավելացնել տարիներ Ձեր կյանքին, այլ` առողջ կյանք Ձեր տարիներին>>