• (+374 10) 52 96 80, 060-27-00-03
  • Մոսկովյան 15, ք.Երևան, ՀՀ.

Մեր կարգախոսն է՝

<<Ոչ թե ավելացնել տարիներ Ձեր կյանքին,

այլ` առողջ կյանք Ձեր տարիներին>>

Վալերի Վլադիմիրի Ավագյան

<<Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն>> ՍՊԸ
հիմնադիր նախագահ

Հարգելի' ընթերցող,

      Կցանկանայինք հակիրճ ներկայացնել կենտրոնի ստեղծման հիմնախնդիրներն ու նախադրյալները: Ապրելով գիտատեխնիկական նվաճումներով հագեցած 21-րդ դարում, տալով մինչ այժմ անբացատրելի թվացող բազում հարցերի և երևույթների սպառիչ պատասխանը` անհերքելի են նաև բժշկության  ոլորտում կատարված ու կատարվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ այսօր դարձել են ոչ միայն բուժելի, այլ նաև կանխարգելի: Սակայն  սա մի բնագավառ է, որը մշտապես կարիք ունի զարգացման ու նորագույն նվաճումների, քանզի առանց առողջության մարդուն հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի ձգտումը` նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու: Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ մարդկության զարգացումն ի հայտ է բերում նաև իրեն բնորոշ հիվանդություններ կամ ժամանակի ընթացքում, այսպես ասած, երիտասարդանում են արդեն անցյալում մնացած բազում հիվանդություններ, ուստի ինքս` լինելով բժիշկ, տարիների բովով անցած վիրաբույժ, տեսնելով ինչպես կյանքով լի նորածնի խաղաղ ժպիտը, այնպես էլ մահվան ճիրաններում հայտնված մարդու տառապանքը, իմ համախոհների հետ միասին մեր պարտքը համարեցինք  մեր լուման ներդնել աստվածահաճո այս առաքելությանը` հիմնելով ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն, որտեղ աշխատող յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող  ամեն մի չարիքի դեմ` պարգևելով  մարդուն առողջություն և կյանքով լի առողջ հոգի:

 

        Մեր աշխատանքի գնահատանքը ձեր առողջությունն է: